Դատապարտում ենք հիմնադրամի դեմ բարձրացրած կեղծ մեղադրանքները մի փոքրաքանակ խմբի կողմից, որի նպատակն է անկայունացնել Հայաստանը և պառակտում սերմանել.  «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի հայտարարությունը

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ը հայտարարություն է տարածել վերջին շրջանում կազմակերպության դեմ հնչած կեղծ մեղադրանքների առնչությամբ:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դատապարտում է հիմնադրամի դեմ նորերս բարձրացրած կեղծ մեղադրանքները մի փոքրաքանակ խմբի կողմից, որի նպատակն է անկայունացնել Հայաստանը և պառակտում սերմանել: Հնչեցրած ստախոսությունը, որը մեղադրում է հիմնադրամին ամեն հնարավոր հանցանքի մեջ՝ երկրի կառավարությանը ղեկավարելուց մինչև քաղաքացիական բախումների հրահրում, բացահայտ հերյուրանք է: Անձինք, որոնք կանգնած են այս հերյուրանքների հետևում ակնհայտ կերպով ցանկանում են խանգարել մեր երկրին, մեր կառավարությանը և մեր քաղաքացիներին այն կարևոր գործում, որ դրված է մեր առջև:   

 

Հայաստանը գտնվում է փոխակերպման շրջադարձային մի փուլում. փակ հասարակությունից՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներից, անհավասարությանից ու հանրային անվստահությունից անցում դեպի ժողովրդավար ու բաց հասարակություն:

 

Հեղափոխության սկզբից մենք սատարել ենք սիրո ու համերաշխության վրա խարսխված այս գործընթացը: Մենք կոչ ենք անում նոր Հայաստանին նվիրված բոլոր անձանց աշխատել միասին: Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և բոլոր այն քաղաքացիներին, որոնք առաջ են տանում կայուն համակարգային բարեփոխումները ի նպաստ երկրի բոլոր քաղաքացիների: Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, որոնք ջանում են պառակտել մեր հասարակությունը վախի ու բռնության քաղաքականությամբ:

 

Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը իր դռները բացել է 1997 թ.-ին: Այդ օրվանից ի վեր հիմնադրամը օգնություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին՝ ներառյալ ընտանեկան բռնության և խոշտանգումների դեմ աշխատանք ծավալած կազմակերպություններին, հետաքննող լրագրողներին ու լրատվամիջոցներին, մարդու իրավունքների պաշտպաններին և ընտրությունների ու պետական եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին: Ավելի քան երկու տասնամյակ մենք գոհունակությամբ օժանդակել ենք նորարարական նախաձեռնություններ կրթության և հանրային առողջապահության ոլորտներում, որոնք ի թիվս այլ ծրագրերի ներառում են նոր մասնագիտացումների ու առարկաների հաստատումը և ավելի քան 6000 գիտական ամսագրերի հասանելիությունը խոշոր պետական բուհերում, ինչպես նաև պալիատիվ խնամքի և անբուժելի հիվանդների ամոքիչ բուժօգնության ներմուծումն ու զարգացումը: Այսօր մենք ունենք 22 աշխատակից և սատարում ենք 69 կազմակերպությունների ու անհատ ծրագրերի ամբողջ երկրում, որոնք աշխատում են բազմաթիվ ոլորտներում՝ սկսած մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունից  մինչև ժողովրդավարական ինստիտուտների և որակյալ առողջապահական ու կրթական համակարգերի ամրապնդումը»,- ասված է հայտարարությունում: