Կաշառք ստանալու և դրան օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետն ու աշխատակիցը

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ:

«Այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բաժնի պետ Մ. Ա.-ն, ով ի պաշտոնե օժտված է օրենքով սահմանված դեպքում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերահսկելու աշխատանքները վերահսկելու, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումն ապահովելու լիազորություններով, Գյումրի քաղաքի շենքերից մեկի բնակարանում ապօրինի շինարարություն կատարելու հանգամանքը պարզելուց հետո, իրավախախտումը չարձանագրելու պատրվակով բնակարանի սեփականատիրոջից պահանջել ու Գյումրու համայնքապետարանի նույն բաժնի աշխատակից  Ս. Ղ.-ի օժանդակությամբ 2019թ. մարտի 24-ին ստացել է զգալի չափերի կաշառք: Արդյունքում դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ բաժնի պետը չի արձանագրել վերը նշված իրավախախտումը:

Նշված դեպքի առթիվ 2019թ. մայիսի 31-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 311-րդ հոդվածի  2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նույն օրը Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ձերբակալվել է  Մ. Ա.-ն, իսկ 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նաև Ս. Ղ.-ն:

Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ անհապաղ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: