Չհայտարարված այցի ժամանակ կալանավորված անձը բարձրացրել է սրտի հետ կապված խնդիրներ․ Պաշտպանի աջակցությամբ հետազոտություններ են իրականացվել

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ հայտարարած 2 անձի և մի շարք այլ ազատազրկվածների հետ:

«Ապրիլի 30-ից հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, սակայն չի դիմել քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմին: Այս հարցը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Կալանավորին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որտեղ էլ իրականացվել են անհրաժեշտ հետազոտությունները:

Հացադուլ հայտարարած մեկ այլ կալանավորված անձ նշել է, որ ունի լյարդի հետ կապված առողջական խնդիր: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնից պարզաբանվել է, որ առաջիկայում նախատեսված է իրականացնել հետազոտություն:

Ազատությունից զրկված անձանց ներկայացվել  են հացադուլի բացասական հետևանքներն իրենց առողջական վիճակի վրա:

Առանձնազրույցների ժամանակ ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաև պահման պայմաններին առնչվող հարցեր, որոնք Կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում մշտապես գտնվում են Պաշտպանի հսկողության տակ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դրանց հնարավորինս արագ լուծում տալու համար»,- ասված է հաղորդագրությունում: