«Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը». Նիկոլ Փաշինյանը Նազարբաևի անվան շքանշան չստանալու մասին

Լուրեր

25.12.2024 | 22:59
Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած
25.12.2024 | 22:45
ՌԴ անվտանգության ուժերը խուզարկություններ են իրականացրել պաշտպանական երեք խոշոր ձեռնարկություններում
25.12.2024 | 22:31
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2024-ի առաջնության հաղթողները
25.12.2024 | 22:16
Թուրքիայում 16-ամյա դեռահասը 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ «Էրդողանին վիրավորելու» համար
25.12.2024 | 22:00
«Պուտինը ֆաշիստ է»․ ինչպե՞ս եք հայ դատավորներին ուղարկում ՌԴ բարեփոխվելու․ իրավապաշտպանների ահազանգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2024 | 21:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.12.2024 | 21:30
Վարչապետը կողմ է ՀՀ-ի բևեռը դեպի Արևմուտք փոխելու մեր մոտեցմանը, բայց չի կարողանում բարձրաձայնել․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2024 | 21:29
Աղմկիր որքան ուզում ես. Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Փաշինյանի բանավեճի առաջարկին
25.12.2024 | 21:14
Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ
25.12.2024 | 20:59
Սիրիայում քուրդ զինյալները կթաղվեն, եթե զենքերը վայր չդնեն․ Էրդողան
25.12.2024 | 20:44
Ուկրաինայի բնակչության կեսը միաժամանակ առանց էլեկտրականության է մնացել
25.12.2024 | 20:28
Արմավիրի պարեկները մեքենայում գողացված մալուխներ և սարքավորումներ են հայտնաբերել
25.12.2024 | 20:15
Նախկին նախագահներից ոչ ոք չի բանակցել Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին, թե չէ Ալիևը վաղուց վերցրած կլիներ․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2024 | 20:13
Էրդողանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
25.12.2024 | 19:58
Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նուր-Սուլթանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մեկ-երկու հարցի:

«Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել»,- լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ինչ վերաբերվում է Նազարբաևից չստացած մեդալին, ապա պարոն Փաշինյանն ասաց.«Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ-ի ստեղծման հնգամյակի առիթով մեդալ տալը»:

Նշենք, որ Նուր-Սուլթանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պարգևատրման արարողություն է կազմակերպել:

Interfax-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշանով պարգևատրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկու պետությունների համագործակացության ընդլայնման և կապերի խորացման գործում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

Rusarminfo-ն էլ գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը պարգևատրման մասին նախագահական հրամանագրում նշված չի եղել, և նա շքանշան չի ստացել:

Մհեր Արշակյան