«Փաշինյանն ասում է՝ ընդդիմության ձայները լեգիտիմ չեն, ո՞նց կարող է իշխանությունը լեգիտիմ լինել»․ «Հանուն Հանրապետության» ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
23.10.2026 | 09:55
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
Բոլորը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյանը հարցեր ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին․ «Ձեր կուսակցության ղեկավարի հրապարակային գնահատմամբ՝ ընդդիմության հայտնի հատվածի ստացած քվեները լեգիտիմ չեն կամ ձևավորվել են ընտրակաշառքի ազդեցությամբ։ Միաժամանակ, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում երեկ պնդել է, որ խախտումները, այդ թվում՝ ընտրակաշառքը, չեն ունեցել այնպիսի ազդեցություն, որ ազդեին ընտրությունների արդյունքների վրա։ Խնդրում եմ հստակ պատասխանել՝ ինչպե՞ս կարող են միաժամանակ ճիշտ լինել երկու պնդումները, որ որոշ ուժերի ստացած քվեները ընտրակաշառքի արդյունք են, բայց ընտրությունների ընդհանուր արդյունքը լիարժեք արտացոլում է ժողովրդի ազատ և իրական նախընտրությունը»։

Հարցին արձագանքեց ՔՊ ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ վարչապետը երբևէ չի ասել, որ այդ դատողությունների արդյունքում ընտրությունների վերջնարդյունքը պետք է դրվի կասկածի տակ։

«Այն, ինչ ասվել է, վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին և հանդիսացել է քաղաքական գնահատական, ինչը չի բացառում և հակառակը՝ չպետք է բացառի վարույթ իրականացնող մարմինների կողմից տրվելիք գնահատականը։ Ես երեկ շատ երկար խոսեցի այն թեստի մասին, որը սահմանում է Վենետիկի հանձնաժողովը, ինչպես նաև դրան անդրադարձ էր կատարվել Սահմանադրական դատարանի՝ իմ կողմից նշված որոշումներում, որ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելը բացառիկ միջոց է և դա չի կարող կապվել մեկ կամ մի քանի խախտումների հետ։ Դրա համար պետք է ծանրակշիռ պատճառ։

Մեր պնդումն այն է, որ տեղի ունեցած դեպքերը այն աստիճան ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա, որ մենք մի կողմ թողնենք այն քաղաքացիների քվեները, որոնք տրվել են ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման համատեքստում, և ասենք, որ ընտրություններն անվավեր են։ Միևնույն ժամանակ, կրկին ուզում եմ շեշտադրել՝ այն արատավոր երևույթները, որոնք տեղի են ունեցել պրոցեսի ընթացքում, պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականի»,-նշել է Գալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։