Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Իրավապահ մարմինների կողմից հարուցված վարույթները և գործողությունները էական վնաս են պատճառվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեությանը։  Այս մասին ՍԴ-ում հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Դրանք զուգակցված են եղել անմեղության կանխավարկածի տոտալ նսեմացմամբ և վերածվել են քաղաքական ճնշման գործիքի ու ռեպրեսիվ մեքենայի։ Պատկերացրեք՝ Հայաստանի ընտրական գործընթացներում չի եղել դեպք, որ անձին գաղտնալսեն ապրիլ-մայիսին, բայց ձերբակալումները և կալանքի միջնորդությունները ներկայացվեն ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Սա ակնհայտ վնաս է պատճառում քաղաքական ուժի գործունեությանը»,-ասաց Վարդևանյանը։

Նա կոչ արեց վկայակոչեք մի դեպք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը նման զազրելի երևույթի հետ առնչություն է ունեցել։

«Մեր կողմից ներկայացվել է սոցիոլոգիական հետազոտության արդյունք, ըստ որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունները բացասական ազդեցություն են ունեցել հանրության կողմից մեր ուժի նկատմամբ։ Մարդիկ, որոնք պատկերացրել են, որ կարող են իրենց քվեն տալ մեզ, այդ ձայնագրությունները լսելուց հետո ձեռնպահ են մնացել։ Նպատակը եղել է բացառապես սև PR գործիքի իրացումը, ինչի մեջ ներքաշված է եղել իրավապահ մարմինների համակարգը։ Հենց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն է հարցազրույցում արձանագրել, որ այդ հանրայնացվող ձայնագրությունները մոնտաժված են»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։