ՀՀ զինդատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8մլրդ 672 մլն դրամի վնաս

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից տեղեկացնում են, որ  ամփոփվել են պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում 2019թ․ առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության համապատասխան բաժնի  և կայազորների զինվորական դատախազությունների իրականացված աշխատանքների արդյունքները։

 

«Համաձայն այդ կապակցությամբ հրավիրված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ներկայացված ցուցանիշների՝ առաջին եռամսյակի ընթացքում իրականացվել է 78 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 41 խախտում: Նկատի ունենալով, որ հայտնաբերված խախտումներից 22-ի դեպքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, քրեադատավարական կարգով դրանցով նախապատրաստվել են նյութեր, որոնցից 8-ով հարուցվել են քրեական գործեր:

 

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որոնք հիմնականում վերաբերում են նախորդող ժամանակահատվածներում ՀՀ ՊՆ կարիքների համար նյութական միջոցների գնման, գույքի օտարման և զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառներում թույլ տրված առերևույթ չարաշահումներին, արձանագրվել է պետությանը պատճառված 8․672․914․000 ՀՀ դրամ վնաս։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում  կատարված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 203.324.237 ՀՀ դրամ, այսինքն մոտ 42 անգամ պակաս այս տարվա առաջին եռամսյակի արդյունքների համեմատ:

 

Պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է 2.488.316 դրամ, մյուս մասի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում հարուցված քրեական գործերի նախաքննության շրջանակներում: Բայցի այդ, պատճառված վնասը վերականգնելուն ուղղված գործադրվում են նաև դատախազական ներգործության միջոցներ: Մասնավորապես՝ ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում դատարան է ներկայացվել 1 հայցադիմում, իսկ զինվորական դատախազության ստորաբաժանումների կողմից ՊՆ զորամասերի համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են պատճառված վնասը կամովին վերականգնելուն ուղղված 9 նախազգուշացումներ: Բացի այդ, արձանագրված խախտումների կատարմանը, հանցավոր դրսևորումներին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով ՀՀ զինվորական դատախազության կողմից ՊՆ և տարբեր զորամասերի համապատասխան ստորաբաժանումներին ներկայացվել է 8 հաղորդում:

 

Եռամսյակային արդյունքների ամփոփմանը նվիրված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի կողմից տրվել են պաշտպանության ոլորտում պետական շահերի պաշտպանությանը, արձանագրված խախտումները, դրանց պատճառներն ու հետևանքները վերացնելուն ուղղված դատախազական գործառույթները կոնկրետ ուղղություններով առավել ակտիվացնելու հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում: