Գագիկն ասաց՝ իրեն ոստիկանները չեն խփել, այլ Ծռերը. մահացած ոստիկանի քույր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Այսօր «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով դատական նիստին, որպես վկա հարցաքննվեց ՊՊԾ գնդի ներսում վիրավորված և օրեր անց հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի քույրը`Մերի Մկրտչյանը:

Նա ասաց, որ ինքն առաջին հարցը, որ տվել է Գագիկ Մկրտչյանին, եղել է այն, թե արդյոք իրեն կրակողը ոստիկան է եղել. «Գագիկն ասաց, որ ոչ, ոստիկան չի եղել կրակողը, այլ «Սասնա ծռերի» անդամներից: Գագիկն ասաց, որ կրակոցը շատ մոտիկից է եղել, ասաց թևս պոկվեց, կախվեց: Բերել են կապել են, իսկ հետո երկար ժամանակ անց նոր թողել են դուրս գա»:

Սպանված ոստիկանի քույրը պատմեց, որ այս խոսակցությունը Գագիկ Մկրտչյանի հետ տեղի է ունեցել դեպքից երկու-երեք օր անց. «Բժիշկը մեզ թույլ չէր տալիս շատ խոսել Գագիկի հետ, մենք վստահ էինք, որ նա կլավանա: Այդ օրերին համացանցում, երբ ծռերի նկարներից էին տեղադրում ես իրեն ցույց էի տալիս ու հարցնում նա՞ է, ինքն էլ ասում էր՝ ոչ, հիմա չեմ էլ հիշում, թե ում նկարներն էին դրանք»:

Վարուժան Ավետիսյանը հարցրեց` տեսել է, որ Գագիկ Մկրտչյանին հիվանդանոց այցելած լինի Վալերի Օսիպյանը կամ Ոստիկանության այլ հայտնի աշխատակից: Մահացած ոստիկանի քույրն ասաց, որ ինքը չի տեսել, տեղյակ չէ:

Լիլիթ Շաբոյան