Զարուհի Փոստանջյանը միջնորդեց «Սասնա ծռերի» նիստերն անցկացնել դռնբաց

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը տևական ընդմիջումից հետո կրկին մեկնարկեց:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնբաց դատական կարգով: Փոստանջյանը պնդեց, թե չկա որևէ մեկը, որը կցանկանա խաթարել դատական նիստի բնականոն ընթացքը. «Մի քանի օր շրջափակել էին դատարանների մուտքերը և անվստահություն էին հայտնում դատավորներին: Դուք ևս այդ թվում եք, և դատական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնելուն ուղղված քայլ է նիստերը դռնբաց անցկացնելը»:

Պավել Մանուկյանը և մյուսները միացան Փոստանջյանի միջնորդությանը: Մինչդեռ մեղադրող կողմն առարկեց՝ ասելով, որ այս միջնորդությունը դատարանը պետք է թողնի առանց քննության, հիշեցնելով, որ լրատվամիջոցները ներկա են նիստին և ապահովում են նիստի հանրայնացումը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը անփոփոխ թողեց նիստերը մասամբ դռնփակ անցկացնելու իր որոշումը:

Լիլիթ Շաբոյան