Արսեն Ջուլֆալակյանի հարցով ՔՈ-ն դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մինչ օրս «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի ստացել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված, ինչպես նաև կուսակցություններին ուղղված Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին դիմումների պատասխանները։ Միայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է պատասխանել մեզ։ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել՝ հանցադեպի բացակայության պատճառով։ Կարելի է արձանագրել, որ այս երկրում քիչ ինստիտուտներ կան, որ օրենքով վերապահված ժամկետներում են պատասխանում»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Նա շեշտեց, որ գործընթացում լրացուցիչ ուղղորդում կամ պատվիրատու փնտրելն անհեթեթ է․ «Մեր նպատակը բիզնեսի ու պետական կառավարման համակարգի տարանջատումն է։ Կարևոր ենք համարում ընդգծել, որ մեր կողմից ձեռնարկված գործընթացը ուղղված չէ պարոն Ծառուկյանի դեմ։ Ավելին, խնդրի լուծման շահառուն հենց նա է։ Եթե կառավարման համակարգը և բիզնեսը տարանջատված լինեն, պարոն Ծառուկյանի գործունեությունը պաշտպանված կլինի հանրության կողմից»։

Սուրեն Սահակյանը ներկայացրեց նաև ՀՔԾ-ի որոշումից մի դրվագ, որով մերժվել էր Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել․ «Տողերի տակ քննիչը ակնարկում է, որ այո, Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց նրան դա օգուտ չի բերում»։

Արսեն Ջուլֆալակյանի հարցով ՔՈ-ն դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: «Մեզ հետաքրքրում է, այն, որ նրա հայտարարագրում նշված չէ, որ բաժնեմաս ունի որևէ սրճարանում և խնդրում ենք հանձնաժողովին պարզել՝ ինչքանով են իր խոսքերը համապատասխանում իրականությանը և ինչքանով է իրականությունը արտացոլվում հայտարարագրում»,- նշեց Սուրեն Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան