ՄԻՊ-ն ընդունել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Մելիսի գլխավորությամբ:

«Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները։ Մասնավորապես, Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ իր աշխատանքի կարևոր ուղղություն է գործարարության պաշտպանությունը, որը իրականացվում է ինչպես գործարարների կողմից Պաշտպանին հասցեագրվող անհատական բողոքները քննարկելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով։ Մասնավորապես, գործարարների իրավունքների պաշտպանության համար դիմումներ են հասցեագրվում Սահմանադրական դատարան, ներկայացվում են հատուկ կարծիքներ ՍԴ-ում գործարարներին առնչվող դիմումների վերաբերյալ,  մշակվում են օրենսդրական նախագծեր և այլն։

Կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում պետության կողմից իրականացվող քայլերն ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ոլորտում։ Մասնավորապես, Արման Թաթոյանը նշել է, որ այս ոլորտում աշխատանքներն ունեն առաջնահերթ կարևորություն, քանի որ կոռուպցիան ուղիղ բացասական ազդեցություն է ունենում մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը դատական պրակտիկայի բարելավմանը և դատաիրավական բարեփոխումներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: