Նույնիսկ ՍԴ աշխատակազմն է տարակուսած դատավոր Դ․ Գրիգորյանի թույլ տված խախտումներից. Վահե Գրիգորյանը՝ Քոչարյանի քրգործով ՍԴ հայտարարության մասին

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում արված գրությամբ անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործի վերաբերյալ տարածած հայտարարությանը:

«Այսօր՝ 27/05/2019թ․-ին տարածված Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի կից հայտարարությամբ (հղումը՝ քոմենթում) փաստացի հաստատվեց մեր այն պնդումները, որ․

1․ Որևէ օրենքով նախատեսված չի եղել որևէ պահանջ, որ դատավոր Դ․ Գրիգորյանի նախագահությամբ դատարանը 20/05/2019թ․-ին կայացրած իր որոշմանը կից ՍԴ ուղարկեր «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» քրեական գործի նյութերը։ Այս գործողությանը դատարանը, դատելով ըստ հետևանքի, դիմել է փաստացի չեզոքացնելու համար տուժողների և դատախազության բողոքարկման իրավունքը, քանի որ առանց քրեական գործի այդ նյութերի, որոնց կարիքը ՍԴ-ն, դատարանի դիմումի քննության նպատակով ամենևին էլ չունի, Վերաքննիչ քրեական դատարանը տուժողների և դատախազների բողոքը քննել չի կարող։

2․ Բացի այդ, առ այս պահը, իր փաստված և հակաիրավական անգործությամբ, դատավոր Դ․ Գրիգորյանը որևէ միջոց չի ձեռնարկել իր դատավարական կոպիտ խախտումը (որն ըստ արդյունքի՝ կողմերի դատավարական իրավունքների ապօրինի սահմանափակման է հանգեցրել) վերացնելու համար։ Առ այս պահը, չնայածև իր կողմից ստացված թե՛ տուժողների, թե՛ դատախազության վերաքննիչ բողոքներում թույլ տրված խախտման և դրանց լուծման մանրամասն նկարագրության, դատավոր Դ․ Գրիգորյանը չի պահանջել և օրենքի պահանջով վերաքննիչ քրեական դատարան ուղարկել այս քրեական գործի նյութերը։

Փաստելով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից այս գործով թույլ տված վերը նշված խախտումները, այնուամենայնիվ, ՍԴ աշխատակազմը չի անդրադարձել այն հարցին, թե ի՞նչ հետևանքի կարող է հանգեցնել այս դատավորի՝ մի քանի նյութական և դատավարական իրավունքների խախտումներով կայացրած որոշման/դիմումի հիման վրա այս գործը քննության ընդունելը ՍԴ կողմից։ Եվ սա հասկանալի է, քանի որ այս հարցի լուծումը ոչ թե ՍԴ աշխատակազմի, այլ հենց ՍԴ որոշման հարցն է։

Այս հայտարարությունից առաջին ակնբախ եզրահանգումն այն է, որ նույնիսկ ՍԴ աշխատակազմն է տարակուսած դատավոր Դ․ Գրիգորյանի թույլ տված խախտումներից։ Եվ սա դեռ քննարկման առարկա պետք է դառնա դատական իշխանության ներսում ծավալվող քննարկումներում։

Իսկ իրականում, դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ՍԴ դիմելու մասին որոշմամբ դիմումի ընդունումը քննության ՍԴ կողմից կոպիտ կերպով խախտելու է այս գործով տուժող կողմի այդ որոշման բողոքարկման իրավունքը՝ հանդիսանալով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից հետևողականորեն վարվող՝ տուժող կողմի իրավունքների խախտման դատավարական ռազմավարության տրամաբանական շարունակությունը։

Եվ, դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա գործը քննության ընդունելով տուժողների և դատախազության՝ այդ որոշման բողոքարկման իրավունքն իրականում դառնում է ծայրահեղ պատրանքային և անարդյունավետ, քանի որ ինչ արժեք ունի, առհասարակ, բողոքարկման մեր իրավունքը, եթե դրանով ակնկալվող արդյունքից (քրեական գործի կասեցման որոշումը վերացնել՝ գործն ըստ էության քննության ուղարկելով) արդեն զրկված ենք լինելու ՍԴ աշխատակարգային որոշմամբ։

Այսինքն, ՍԴ աշխատակազմի այս հայտարարությունը, իրականում, չի տվել (և, չէր էլ կարող) դեռ հիմնական հարցի պատասխանը․ այդյո՞ք ՍԴ-ն ապօրինաբար միջամտելու է այս դատավարությանն իր՝ գործը քննության նշանակելու մասին որոշմամբ, թե՞ Սահմանադրության 3-րդ հոդվածի հիմքով ձեռնպահ է մնալու գործը քննության նշանակելուց մինչև դատավոր Դ․ Գրիգորյանի ապօրինի որոշման բողոքարկման արդյունքում կայացվելիք վերջնական որոշումը»,- գրել է նա: