Մերօրյա Հայաստանում ընտրակաշառքը բացառված է․ ոստիկանապետը՝ Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրությունների մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մայիսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը:

Խորհրդակցության գլխավոր թեման՝ Կոտայքի մարզում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին:
Վալերի Օսիպյանը հանձնարարականներ տվեց ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների օրը իրականացնել ուժեղացված ծառայություն, բացառել հակաօրինական ցանկացած դրսևորում:

Ինչ վերաբերում է ընտրակաշառք հասկացությանը, ոստիկանության պետը նշեց, որ անցած տարի ոստիկանությունը մի շարք համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արդեն ապացուցել է, որ մերօրյա Հայաստանում այդ արատավոր երևույթը բացառված է:

Խիստ հանձնարարական տրվեց՝ եթե լինեն նման արկածախնդիրներ, որոնք ընտրակաշառք բաժանելու անգամ փորձ կանեն՝ ոստիկանության կողմից կստանան համարժեք պատասխան:

Օրինական ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված մի շարք հարցեր քննարկելուց հետո, խորհրդակցությանը խոսվեց նաև հանցագործությունների բացահայտումների, ամենամսյա պարգևավճարների և ոստիկանության ծառայության մասին հարցեր:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը շրջեց բաժնի տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Մանրամասները՝ տեսանյութում։