Կրոնական կազմակերպությունների և կրոնական փոքրամասնությունների պաշտպանված ազատությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր նշաձող է․ Արման Թաթոյան

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Մեր երկրում սկզբունքորեն պետք է պաշտպանված լինի կրոնական կազմակերպությունների և կրոնական փոքրամասնությունների գործունեության ազատությունը: Սա շատ կարևոր է և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանում է բարձր նշաձող: Այս մասին այսօր Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային համաժողովին բացման խոսքում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Համաժողովը կազմակերպվել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:

«Մտքի, խղճի և կրոնի ազատությունը ժողովրդավարության և քաղաքակիրթ հասարակության հիմնական ցուցիչներից է:  Այստեղից է բխում արգելքը, որ նպատակ ունի բացառել մարդուն իր կրոնական համոզմունքները փոխելուն ուղղված ցանկացած հարկադրանք: Կրոնի, մտքի և դավանանքի իրավունքը սերտորեն կապված է մարդու մյուս իրավունքների և ազատությունների հետ, մասնավորապես՝ այս ազատության բարձր պաշտպանությունը ազդում է խոսքի ազատության, հավաքներ և միավորումներ կազմելու ազատության և մի շարք այլ արժեքների վրա»,-նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝  շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մեր ժողովրդի ողջ պատմության մեջ։

«Պետք է բացառել կրոնի հիմքով ցանկացած խտրականություն. մեզանից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսների կրոնի մտքի ու խղճի ազատությանը։ Անցյալ դարասկզբին հայ ժողովուրդն ինքն է իր մաշկի վրա զգացել կրոնական խտրականության ու այդ հիմքով խոշտանգման ու խարանի ենթարկվելու, կյանքից ու սեփականությունից զրկվելու դաժան հետևանքները»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը կարևորել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի գործունեությունը կրոնի ու դավանանքի ազատության պաշտպանության գործում և տեղեկացրել, որ Եվրասիա համագործակցության հիմնադրամի առաջարկով է դիմել և ստացել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիրքորոշումը «Մտքի, խղճի, կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ մարդկանց մտքի, խղճի ու կրոնի ազատության երաշխավորման նպատակով պատրաստ է իր գործուն աջակցությունն ունենալ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի լրամշակման աշխատանքներին՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ։