Պետք է իրականացվի լյուստրացիա՝ այդ թվում քաղաքական, տնտեսական և գործակալական․ Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Անցումային արդարադատության իրականացումից առաջ, նախ պետք է տրվի անցյալի և ներկայի իրավաքաղաքական գնահատականը, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչ գործիքակազմ կարող է կիրառվել անցումային արդարադատության իրականացման համար։

Այս մասին այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով  քննարկման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։

«Մեր կարծիքով՝ անցյալի և ներկայի իրավաքաղաքական գնահատականը հետևյալն է․ դավադիրները, ղեկավարվելով անձնական և կլանային շահերով, համախմբվել են և ստացել օտարի աջակցությունը և զավթել պետությունը։ Նրանք ստանձնել են հանրային պետական օրգանիզմի կառավարումը և սկսել պետությունն իրենց համար ծառայեցնել որպես գործիք, իսկ ազգային շահերի հաշվին սպասարկել են նաև օտարի շահերը»,- ասաց  Ավետիսյանը՝ նշելով, որ ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն կատարվածին տրված գնահատականի արդյունքում, իսկ դրանից հետո պետք է իրականացվի անցումային արդարադատությունն իր ամբողջ գործիքակազմով. «Քրեական արդարադատություն և լյուստրացիա՝ այդ թվում քաղաքական, տնտեսական և գործակալական»։

Մանրամասները՝ տեսանյութում։