Հայաստանում դատագենետիկական  փորձաքննություններ կարող են իրականացնել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են գտնվել ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Դատագենետիկական  փորձաքննությունների բաժնի վերազինման միջոցառմանը:

 

«Կառավարության կողմից որոշում է ընդուվել աջակցել դատաբժշկական կենտրոնին ձեռք բերելու ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, անհրաժեշտ հզոր համակարգչով և ծրագրային ապահովմամբ, որը համարվում է ոսկյա ստանդարտ դատագենետիկական փորձաքննությունների իրականացման գործում:

 

Արսեն Թորոսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով` տրվում է հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննությունների իրականացման մեկնարկը:

 

«ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման դատագենետիկական փորձաքննությունները՝ մարդու կողմից թողնված ցանկացած կենսաբանական ծագման հետքի նույնականացումն անձի հետ և արյունակցական կապի հաստատումը, ամբողջ աշխարհում ապրում են ոչ պակաս զարգացում, քան թվային տեխնոլոգիաները»,- նշել է նախարարը:

 

Առողջապահության ոլորտի պատասխանատուն շեշտել է, որ համագործակցելով պաշտպանության նախարարության հետ իրականացվում է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների, գերիների և պատանդների հայտնաբերման ծրագիր, որի շրջանակներում միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ անհայտ կորածների հարազատներից ստացվել են կենսաբանական ծագման նմուշներ: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների և առաջիկայում ծրագրավորված բանակցությունների համաձայն` հնարավոր կլինի այդ նմուշների գենետիկակական նույնականացումներն իրականացնել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում:

 

«Հաջորդ նախագիծը  Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում  Ինտերպոլի միջազգային կազմակերպության որոնողական պահոցի/բազայի ծրագրի ներդրումն է։ Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու արդյունքում կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հյանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով ԴՆԹ բնութագրերը, որոնք հայտնաբերվում են դատագենետիկական փորձաքննության արդյունքում  պետք է տրամադրվեն ոստիկանությանը հատուկ կապի միջոցով, որն արդեն իսկ հաստատված է ԱՆ Դատաբժշկական կենտրոնի և ոստիկանության միջև»- ընդգծել է Արսեն Թորոսյանը»,- ասված է հաղորդագրությունում: