Ոստիկանությունն ապահովում է Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը
Հասարակություն
23.05.2019 | 19:32ՀՀ ոստիկանությունն այսուհետ կապահովի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը: Ոստիկանության մամուլի ծառայությունից Factor.am-ին հայտնեցին, որ դատավորի անվտանգությունն ապահովում են Դատական դեպարտամենից ստացված համապատասխան գրության հիման վրա:
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը մի քանի օր շարունակ քննեց և Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության հիմա վրա փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը և ազատ արձակեց նրան: