Մեզ պաշտպանում է 50 «ախրանա». Դոն Պիպոն՝ իր տանից գտնված զենքերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը, որ հայտնի է Դոն Պիպո մականվամբ, այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց ասել, թե ինչպես է զենք-զինամթերքը հայտնվել Էջմիածնում գտնվող իր տանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նախորդ տարի աղմկոտ բացահայտում էր արել:

«Այդ տունը հորս տունն է, որտեղ երեք եղբայրով ենք ապրում և ապրում է հիսուն ախրանա, որոնք պահում են մեզ»,- ասաց նա և հրաժարվեց հստակեցնել, թե արդյոք դա «ախրանիկների» զենքերն են եղել:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») հատկանիշներով:

Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր. նա 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Նշենք, որ Ասատրյանն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան