Չարաշահումների պատճառով Լոռիում դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Նառա Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Պատճառն այն է, որ շուրջ 2 տարի դպրոցում չարաշահելով պաշտոնական դիրքը՝ նա աշխատակցի՝ աշխատանքի չհաճախելու արդյունքում յուրացրել է հատկացված աշխատավարձը:

Քրեական գործով Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ու 314-րդ հոդվածի 1-ին մասով:

«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, շահադիտական դրդումներով դպրոցի տնօրենը ՊՈԱԿ-ի տեխնիկական աշխատակցի կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, յուրաքանչյուր ամիս կազմել է աշխատավարձի հաշվարկման և վճարման համար հիմք հանդիսացող՝ աշխատանքի հաճախելիության վերաբերյալ տեղեկագրեր և դրանում ներառել տվյալ անձի աշխատանքային պարտականնությունները պատշաճ կատարելու մասին կեղծ տվյալներ: Դրանց հիման վրա, որպես աշխատավարձ, անհիմն կարգով ելքագրվել է խոշոր չափերի գումար, որն աշխատակցի փոխարեն տնօրենն անձամբ ստանալով՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է»,- Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ելնելով այն հանգամանքից, որ տնօրենն իրեն մեղավոր է ճանաչել, խոստովանական ցուցմունք է տվել և  կամովին հատուցել պետությանը պատճառված վնասը, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ քրեական գործով վարույթը կարճվել է: Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

«Նկատի ունենալով այն, որ վերոնշյալ գործողությունների արդյունքում խաթարվել է ուսումնական հաստատության բնականոն աշխատանքը, ոտնահարվել են սսովորողների, մանկավարժական այլ աշխատողների օրինական շահերն ու իրավունքները՝ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ ձեռնարկելու նշված խախտումների պատճառները պարզելուն  ուղղված գործուն միջոցներ, ինչպես նաև լուծելու մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթակելու, նրանց պատասխանատվության հարցը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

Արդյունքում, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ՝ Նառա Մկրտչյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:

Տաթևիկ Ղազարյան