Գագիկ Հարությունյանի ազգականներն աշխատում են տարբեր պաշտոններում՝ այդ թվում՝ ԱԱԾ-ում․ այդ կապերը բացահայտել է պետք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը խնդիր դրեց համակարգի՝ ԱԱԾ-ի առաջ, որ այն պայքարի կոռուպցիայի դեմ, և էյֆորիայի շրջանում մենք ականատես եղանք, թե ինչպես էին  կոռուպցիոներներին բռնում, թեև մեծ մասին հետո բաց թողեցին, սակայն հիմա, երբ նայում ենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում դա ինչ արդյունք է տվել, տեսնում ենք, որ այդ արդյունքը բավականին ցածր տոկոս է կազմում»,- այս մասին այսօր «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ ասաց  «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

«Օրինակ՝ Դավիթ Սանասարյանի գործը, ես սկզբնական փուլում կարծում էի, որ այս ամեն ինչը շատ տարօրինակ է, իսկ հիմա երբ տեսնում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի գործով  դատարաններն ինչ մեծ համարձակությամբ սկսեցին գործել նոր իշխանության և այդ քննության դեմ, ես հասկանում եմ, որ կարող է այստեղ կապ լինել այդ համակարգի հետ։ Հիմա երբ խոսվում է վեթինգի մասին, մենք դա պետք է անենք նաև ԱԱԾ-ում, Ոստիկանությունում և Դատախազությունում․ պետք է հասկանանք այնտեղի պաշտոնյաները ինչ ազգակցական կապերի մեջ են նախկին իշխանությունների բարձրաստիճան անձանց հետ։ Օրինակ՝ Գագիկ Հարությունյանի տարբեր ազգականներ աշխատում են տարբեր պետական պաշտոններում՝ այդ թվում ԱԱԾ-ում․ այդ ցանցը մինչև չպարզվի, որևէ  բան անել հնարավոր չէ»,- ասաց  Խուրշուդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: