Անցումային արդարադատություն. «Հայաստանը ճիշտ ուղու վրա է», ասում են ԱՄՆ փորձագետները. VOA

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ո՞րն է «դատական համակարգում վիրահատական միջամտությունը», ի՞նչ է վեթինգը և արդյոք «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Հայաստանում ուշ չէ՞ անցումային արդարադատություն իրականացնել: Պարզենք միասին՝ մասնագետների օգնությամբ. գրում է amerikayidzayn.com-ը:

Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն հիշեցնում է՝ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ անցյալում տեղի ունեցած հանցագործություններին:

«Հայաստանի համատեքստում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկիրը ցանկանում է ամրապնդել ժողովրդավարության հիմունքները և բարեփոխել պետական համակարգը»:

Սակայն, ուշ չէ՞ արդյոք Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց խոսել «անցումային արդարադատության» մասին: Մասնագետների կարծիքով, ոչ միայն ուշ չէ, այլև՝ ճիշտ ժամանակն է:

«Անցումային արդարադատությունը» երկարատև գործընթաց է, որը տարիների աշխատանք է պահանջում, նշում է Ռոքաթելլոն: Խոսքը գնում է ոչ միայն պետական հաստատության բարեփոխման, այլև ամբողջ երկրի հեռանկարի փոփոխման մասին, որի նպատակն է արտացոլել հասարակության ապրելու պահանջը մի մթնոլորտում, որտեղ մարդու իրավունքները հարգված են:

«Չեմ կարծում, որ Հայաստանն այս առումով ուշացել է: Ընդհակառակը, կարծում եմ վաղաժամ կլիներ ակնկալել դա Հայաստանի վարչապետից իշխանափոխությունից անմիջապես հետո: Նրան անհրաժեշտ էր նախ համախմբել կառավարությունը, աջակցություն ապահովել խորհրդարանում: Նույնիսկ այսօր այս խնդրի իրականացումը լուրջ աշխատանք է պահանջում, տարիների աշխատանք»:

«Անցումային արդարադատության» իրականացումն իր մեջ նաև մեկ կարևոր խնդիր է պարունակում, այն որ նախկին իշխանությունները կփորձեն արդարադատության հաստատումն ամեն կերպ ներկայացնել որպես հաշվեհարդար իրենց նկատմամբ:

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան, որն այս գիշեր Հայաստան է ուղևորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը, հիշեցնում է, որ որպեսզի նախկին իշխանությունների նկատմամբ իրականացվող արդարադատությունը չընկալվի որպես քաղաքական վենդետա, Հայաստանին անհրաժեշտ է մշակել չափանիշներ, որոնք կիրառվելու են բոլորի նկատմամբ:

«Ես հասկանում եմ վարչապետ Փաշինյանի երկընտրանքը՝ անհնար է «անցումային արդարադատություն» իրականացնել առանց դիմադրության նրանց կողմից, ովքեր նախկին հանցանքների համար պատասխանատու կճանաչվեն: Նրանք դիմադրելու են, նրանք օգտագործելու են հափշտակված փողերը դիմադրելու համար, նրանք օգտագործելու են իրենց ազդեցության տակ մնացած հաստատությունները՝ մեղադրողների և քննիչների դեմ պայքարելու համար: Հայաստանի դեպքում կարող է բարձրանալ «պետությունը զավթելու» մասին խնդիրը, այսինքն, այն, որ նախկին իշխանավորները զավթել էին պետությունը: Սա եզակի դեպք չէ և տեղի է ունեցել նաև այլ երկրներում, որոնց նոր իշխանությունների հետ մենք նույնպես աշխատում ենք»:

Խնդիրներից խուսափելու համար լավագույն ելքը խնդրի համակարգված լուծումն է, որը կիրառելի է բոլորի, այլ ոչ միայն թիրախավորված անձանց համար:

Լավագույն լուծումը կլինի խորհրդարանի կողմից «անցումային արդարադատության» իրականացման ծրագրի մշակումն ու ընդունումը, քանի որ Հայաստանի խորհրդարանը ներկայացնում է հասարակության առավել լայն շերտը, համոզված է Աննա Միրիամ Ռոքաթելլոն:

«Անշուշտ, վարչապետն իր վրա է ընդունում այս նախագիծն առաջ տանելու քաղաքական պատասխանատվությունը, սակայն, արդյունավետ լինելու համար այն պետք է աջակցություն ստանա հասարակության ամենալայն շերտերի կողմից: Այնպես որ, կարծում եմ, Հայաստանը ճիշտ ուղու վրա է»:

Սակայն, ինչպես իրականացնել «անցումային արդարադատություն», երբ արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանները, իրենք են կասկածվում անարդար լինելու մեջ: Պատասխանը մեկն է՝ վեթինգը:

Ռուբեն Կառռանզայի խոսքով, կան վեթինգի, կամ ստուգման տարբեր միջոցներ, որոնք թույլ են տալիս պարզել պաշտոնյայի եկամուտները, կապերը, մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիոն գործընթացների մեջ ներգրավվածությունը:

«Առաջին ճանապարհը՝ այն դատավորներին ու դատախազներին պաշտոններից ազատելն է, ովքեր կոռուպցիայի մեջ են ներքաշվել: Դա անելու համար անհրաժեշտ է ստեղծել մի գործընթաց, որի արդարությունն ու թափանցիկությունը կասկած չեն հարուցում: Կա մեկ այլ եղանակ՝ դրա փոխարեն ստեղծել հատուկ մարմին, որն աշխատանքները կկենտրոնացնի կոռուպցիայի և մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած խախտումների վրա»:

Հայաստանում Կառռանզան նախատեսում է հանդիպել ոչ միայն խորհրդարանականների, ում փորձելու է օգնել մշակել հենց Հայաստանի իրավիճակին և կարիքներին համապատասխանող «անցումային արդարադատության» ծրագիր, այլև՝ երիտասարդների հետ:

«Մեր կարծիքով, շատ կարևոր է, որ անցումային արդարադատության գործընթացում մասնակցեն երիտասարդները: Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն դարձնել անցումային արդարադատության շրջանակներում Մարտի 1-ի սպանությունների գործերին, խաղաղ պայմաններում անցած տարիներին հայկական բանակում սպանված զինվորների եւ մարդու իրավունքների մյուս խախտումներին»: