Պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցել են հացադուլ հայտարարած անձանց

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարած այց են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ և ուսումնասիրել հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց պահման պայմանները:

«Նրանց պնդմամբ՝ հացադուլը պայմանավորված է բացառապես դատարաններում քննվող քրեական գործերով, որոնց միջամտելը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունից դուրս է: Դա պարզաբանվել է նաև հացադուլի մեջ գտնվող անձանց: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հերթական առանձնազրույցն են ունեցել ապրիլի 15-ից հացադուլի մեջ գտնվող և հացադուլի ընթացքում որոշակի պարբերականությամբ ջրադուլ իրականացնող Արկադի Պապյանի հետ: Պաշտպանի հանձնարարությամբ Արկադի Պապյանի հետ առանձնազրույցները տեղի են ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ բոլոր այցերի ընթացքում: Ուսումնասիրվում են նրա պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը: Այցերի արդյունքներով պայմանավորված և նկատի ունենալով, որ մայիսի 7-ի այցի ժամանակ արձանագրվել է Արկադի Պապյանը գիտակցության կորստի դեպք՝ համապատասխան հարցադրումներով գրություններ են հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Բարձրացվել են հացադուլով պայմանավորված Արկադի Պապյանի առողջական վիճակի դինամիկայի, բժշկական մշտական հսկողության, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական հավելյալ աշխատանքների կատարման վերաբերյալ հարցեր»,-ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։