ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է հրավիրում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով
Քաղաքականություն
21.05.2019 | 17:28Ազգային ժողովից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:
Լսումների հայեցակարգային ամփոփագիրը եւ հաստատված ընթացակարգը կարելի է գտնել հետեւյալ հղումով:
Լսումների վերջնական օրակարգը՝ այստեղ: