Ռոբերտ Քոչարյանի գործի կասեցումն էլ ավելի սրում է իրավիճակը․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

«Մենք մտավախություն էինք հայտնել, որ այն, ինչ տեղի ունեցավ որպես ակցիա՝ կարող է օգտագործվել մեր պետության դեմ, և դա, մեր հայտարարությունից անմիջապես հետո, հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Անմիջապես, կարծեք «շնորհակալություն» հայտնեց այդ ակցիայի համար, որ իրենք դա կօգտագործեն: Ես դա ցավով եմ ասում, որովհետև ես չեմ ցանկանա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի այնտեղ, որտեղ այլ որոշում կկայացվի մեր պետության դեմ: Այդ էր պատճառը, որ մենք ասում էինք`պետք է մտափոխվել այդ ակցիայից և չտալ այդ հաղթաթուղթը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը`անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի  դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին և երեկ տեղի ունեցած ակցիաներին:

Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ դատաիրավական փոփոխությունները պետք է ավելի վաղ սկսված լինեին: Ըստ նրա՝ իշխանությունը մեկ տարի ոչինչ չի արել և, որ առկա դատական գործընթացները պատճառ էին այս բարեփոխումներն սկսելու համար:

Լրագրողների հարցին` համաձա՞յն է հնչող տեսակետների հետ, որ այն, թե ինչպես է դա արվում է, ոչ թե դատաիրավական բարեփոխումներին է միտված, այլ դատական համակարգը հնազանդեցնելուն, Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ ինքն այնդպես չի կարծում. «Բայց ես գտնում եմ, որ ժամանակ ենք կորցրել դա անելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան