Դատական համակարգի պատասխանը Փաշինյանին. ո՞րն է Քոչարյանի ու մյուսների գործի վարույթի կասեցման պատճառը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կասեցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը։

Գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանից Factor.am-ը տեղեկացավ, որ գործի վարույթի կասեցումը և Սահմանադրական դատարան ուղարկելը նպատակ ունի քննարկման առարկա դարձնել 2 հարց՝ նախագահի անձեռնմխելիության և ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի հարցերը քննարկելու համար։

Հետաքրքրվեցինք՝ ինչ կարող է սա նշանակել, Գոռ Վարդանյանը պատասխանեց, թե գործի ելքից ելնելով ինքը չի կարող մանրամասներ հայտնել։

Հետաքրքրական է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունում այս տեղեկության մասին դեռևս տեղյակ չեն։ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Factor.am-ին հայտնեց, որ Դատախազությունը պատրաստվում է դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել, իսկ գործի վարույթի կասեցման մասով տեղեկություն չունեն։

Ռոբերտ Անանյան