Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

«Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասնակիցները Գյումրիում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը փակ պահեցին մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյբուքյան ուղիղ եթերը: Մինչ այդ, մասնակիցները դատարանի մուտքի մոտ հետևում էին Նիկոլ Փաշինյանի դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին  ելույթին, որը պարբերաբար ուղեկցվում էր ներկաների ծափերով:

Վարչապետի ելույթից հետո ակցիայի մասնակիցներից մեկը, որը Գյումրի էր եկել Թալինից, ասաց, որ արդարություն է պահանջում:

«Ռոբերտ Քոչարյանի ամբողջ անձնակազմը, Մանվել Գրիգորյանի անձնակազմը, որ այսօր ոտնահարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքը, ոտնահարում է քաղաքացու արժեքը, արժանապատվությունը, պիտի պատասխան տա: Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն: Չենք բացում ոչ մի դատարանի դուռ, մինչև քաղաքացու խոսքը չանցնի»,- ասաց ակցիայի մասնակից Վալենտին Սահակյանը:

Չնայած եղանակային պայմանների պարբերաբար փոփոխությանը՝ ակցիայի մասնակիցները շարունակում էին մնալ դատարանի մուտքի մոտ: Դատարանի մուտքը որոշվեց բացել միայն Նիկոլ Փաշինյանի ֆեյբուքյան ուղիղ եթերից հետո:

Ընդհանուր առմամբ, «Հանուն  անկախ դատարանի» ակցիան անցավ խաղաղ մթնոլորտում, առանց միջադեպերի:

Էմմա Չոբանյան