Գյումրեցիները փակել են Շիրակի մարզային դատարանի դուռը. սպասում են վարչապետի՝ ժամը 12:00-ի ելույթին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Առավոտյան ժամը 08։30-ից  գյումրեցի մի խումբ ցուցարարներ, միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին ու «Հանուն անկախ դատարանի» ակցիային, փակել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը: Ակցիայի մասնակիցների թիվն այս պահին այնքան էլ մեծ չէ:

Ակցիայի մասնակիցներից Կարեն Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ մարդկանց թիվն օրվա ընթացքում կավելանա, քանի որ դատական համակարգից դժգոհ քաղաքացիների թիվն իսկապես մեծ է:

«Բավական մարդիկ են եկել, վստահ եմ՝ օրվա ընթացքում ավելի շատանալու են: Եթե էական փոփոխություններ չլինեն այս ոլորտում, վստահ եմ՝ ավելի շատ մարդիկ են լինելու»,- ասաց Կարեն Պետրոսյանը՝ հավելելով, որ վարչապետի կոչը որևէ հակասահմանդրական քայլ չի պարունակում։

«Վարչապետի ասածը ճնշում չէ, դա իշխանության մի թևն է, մի թևը կարող է այն մարդկանց միջոցով, ում պատկանում է 3 թևերի ամբողջ իշխանությունը, ազդել մյուս թևի վրա, և սա նորմալ է: Հակակշիռների մեխանիզմը պիտի գործարկվի բացառապես ժողովրդի միջոցով: Բոլոր քաղաքացիները դժգոհ են դատական համակարգից,այն չի սպասարկում պետության ու քաղաքացու շահը»,- ասաց Կարեն Պետրոսյանը:

Դատարանի շենքի մոտ հավաքվածները սպասում են ժամը 12:00-ին նախանշված Նիկոլ Փաշինյանի ելույթին, որից հետո կորոշեն իրենք անելիքը:

Մեզ հետ զրույցում Կարեն Պետրոսյանը նշեց նաև, որ վարչապետի ելույթից ակնկալում է ուղիղ միջամտություն հանրային ընկալման վրա, ուղիղ միջամտություն համակարգի զարգացման, վերակենդանացման վրա, որովհետև այս համակարգը մահացած է և չի ներկայացնում ՀՀ քաղաքացու շահը։

«Մենք, որպես իշխանություն՝ ժողովուրդը, այս համակարգից էապես դժգոհ ենք և, կարծում եմ, վարչապետն էլ ֆիքսեց դա, որ լինելով իշխանության թև՝ մյուս թևի աշխատանքից դժգոհ է, հորդորեց ժողովրդին իրացնել իր իշխանությունը։ Սա ժողովուրդն է իրացնում իր իշխանությունը, վարչապետը չէ, որ իրացնում է։ Եթե ժողովուրդը չուզենա, չի իրացնի։ Վարչապետը, տեսնելով նաև բոլոր դատարանների դիմաց ժողովրդի ընդվզումը, ինքը պիտի, որպես իշխանության մի թև, մյուս թևում հակակշռման որոշակի քայլեր ձեռնարկի: Սա խիստ սահմանադրական է, որ բոլոր թևերն իր մեջ հակակշռվեն»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

«Հանուն անկախ դատարանի» ակցիային մասնակցում են նաև ԱԺ գյումրեցի պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Նազելի Բաղդասարյանը: Իրավիճակն այստեղ հանգիստ է, ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև որևէ լարվածություն չկա:

Էմմա Չոբանյան