Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը փակ է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.05.2019 | 10:31Վանաձորում շարունակում է փակ մնալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը։ Ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս, որպեսզի աշխատակիցները մուտք գործեն դատարան։
Նրանց են միացել` դպրոցի տնօրեններ, պատգամավոր Արամ Խաչատրյանը և նախկին պաշտոնյաներ։ Նրանք պահանջում են, որպեսզի համակարգում լինի փոփոխություն։
Ասում են` պատրաստվում են այնքան ժամանակ փակել մուտքը, մինչև իրենց պահանջը կատարեն։