Սա սահմանադրական կարգի տապալում չի. Դավիթ Սանասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իմ քաղաքացիական քայլն եմ անում: Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը փակելու ակցիային միանալը լրագրողների հետ զրույցում այսպես բացատրեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը:

«Կարծում եմ՝ սա անմիջականորեն հետհեղափոխական շրջանում կարելի էր անել: Բայց շանս տրվեց, որ դատական համակարգն ընդունի նոր Հայաստանի խաղի կանոնները ու հասկանա, որ այլևս չպետք է այլ տեղերից զանգեր ստանալ, որ պետք է սպասարկեն միմիայն քաղաքացուն ու որոշումները պետք է լինեն հանուն Հայաստանի Հանրապետության, բայց մենք տեսնում ենք, որ այդ համակարգը գրեթե փոփոխություն չկրեց»,- ասաց Սանասարյանը:

Նա հույս հայտնեց, որ հեղափոխությունը կշարունակվի, և կունենանք նաև նոր Հայաստանի դատական համակարգ:

Դավիթ Սանասարյանը չի կարծում, որ սա սահմանադրական կարգի տապալում է. «Նույն ձևով ուրեմն հեղափոխությունն էլ սահմանադրական կարգի տապալում էր»:

Դիտարկմանը, որ նման կարծիքներ էլ են հնչում, նա պատասխանեց. «Նորմալ է: Այդ մարդկանցից շատերն ամենամեծ սահմանադրական կարգը տապալողներն են: Այդ մարդիկ տարիներ շարունակ դատական համակարգը խեղել են ուղղակի»:

Մանրամասները՝ տեսանյութում: