Դատարանների արգելափակման կարիքը չկար, ժամը 12-ի ելույթից հետո դատավորների մի մասը հրաժարական կտար,  մյուսները՝  կսպասեին զարգացումներին. Լևոն Բարսեղյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գյումրու ժուռնալիստների «ԱՍպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում  գրառում է կատարել

Նիկոլ Փաշինյան.
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում:»

Ուղիղ կես ժամ առաջ արած այս գրառումը 7200 արձագանք, լայք ու դիսլայք ունի, 3200 տարածում եւ 1300 մեկնաբանություն, հիմնականում՝ դրվատական, հատուկենտ քննադատական: Եւս կես ժամ անց այս թվերը կկրկնապատկվեն, դժվարանում եմ ասել առավոտ ժամը 8-ին այդ թվերն ինչպիսին կլինեն: Այս արձագանքը խոսում է դատական համակարգի ապականության դեմ հանրային մեծ զայրույթի մասին անշուշտ, բայց նաեւ՝ այդ ոլորտի բարեփոխման ուշացման մասին:

Կարծիքս հետեւյալն է. դատարանների արգելափակման կարիքը չկար, այդ կոչի կարիքը չկար բոլորովին, ժամը 12-ի ելույթից հետո դատավորների մի մասը հրաժարական կտար, կգնար տուն, մյուսները, մի շարք քննիչներ եւ բազմաթիվ ուրիշներ կսպասեին զարգացումներին: Արդարադատության արմատական բարեփոխման մեքենան գործի կգցվեր: Դրանք էլի կլինեն, բայց կլինեն նաեւ մեղադրանքներ առ այն, թե գործադիրը ճնշեց դատարաններին:

Խնդրում եմ ցածը ինձ չբացատրել, թե դատարանները ապականված են, բա ինչ աներ: Ես երեւի դատարաններից ու իրավապահներից տուժածների առաջին հինգհարյուրյակում եմ, շատ լավ գիտեմ հայաստանյան «արդարադատության» վիճակը տարբեր կողմերից: