Արմեն Թավադյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց միջնորդությունը
Հասարակություն
18.05.2019 | 20:33Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը մերժեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Այսպիսով Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ:
Հիշեցնենք, որ ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քննիչը միջնորդութուն է ներկայացրել գործով մեղադրյալ, «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։