Քոչարյանի աջակիցների և դատապարտողների երկխոսությունը չստացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
18.05.2019 | 15:03Այս պահին դատարանի բակում երկխոսություն է տեղի ունենում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսների և աջակիցների միջև։
Քոչարյանի աջակիցների կողմից լիազորված քաղաքացին հակառակ կողմին կոչ արեց որևէ հայհոյանք չհնչեցնել Քոչարյանի հասցեին։
«Եթե անպարկեշտ վանկարկումներ եղան, ես պատասխանատվություն չեմ կրի»,-ասաց քաղաքացին, ինչին արձագանքեց Քոչարյանի ընդդիմադիրների ճակատից ներկայացող երիտասարդը։
Կողմերի միջև երկխոսությունը չստացվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։