2019թ.-ին բացահայտվել է հանցագործության դեպքերով պետությանը պատճառված 22 մլրդ 400մլն դրամի վնաս

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի, արձանագրված պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը, որի արդյունքում պարզվել է, որ.

«2019թ. 4 ամիսների ընթացքում բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցվել է 295 քրեական գործ, որոնցով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 22.399.524.499 ՀՀ դրամ: Նշված գործերից 9.089.267.645 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, 1.697.800.000 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 11.611.062.838 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ: Վերջինի մեջ ընդգրկված է նաև «Ծաղկաձորի ճոպանուղու» պետական միջոցներով կառուցելու, այն ՀՀ ՀԱՕԿ-ին հանձնելու գործընթացում, հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի ժամանակ և այլ ոլորտներում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը ընդհանուր մոտ 2 մլրդ ՀՀ դրամ վնաս հասցնելու փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործերով արձանագրված վնասը:

 

Բացահայտված ընդհանուր վնասից 2019թ. 4 ամիսների ընթացքում վերականգնվել է 1.902.212.059 ՀՀ դրամը, իսկ շուրջ 203.598.250 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա անշարժ և շարժական գույքի, արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Նշված գործերից 967.904 դրամը վերականգնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 1.655.800.000 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 243.944.155 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:

 

Բացի այդ, ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարույթում 2019թ 4 ամիսների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ (կանխամտածված սնանկությունը) և 205-րդ (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հոդվածների հատկանիշներով հարուցված 72 և նախկինում կասեցված և վարույթը վերսկսված 20 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 16181500895 ՀՀ դրամ, որից վերականգնվել է  2.088.877.687 ՀՀ դրամը»,- ասված է հաղորդագրությունում: