Մեղադրանքում նշված «որոշ անձանցից» մեկը նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանն է. գլխավոր դատախազի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում պաշտպանական կողմը նախօրեին նշել էր, որ մեղադրանքում ձևակերպում կա՝ «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և որոշ անձինք…»: Այսօր լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին՝ ում մասին է խոսքը:

«Ձեր նկարագրած դրվագին առնչվում է, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը (հայտնի «ալրաղացի Լյովիկ» անունով – խմբ.)»,- ասաց Արթուր Դավթյանը՝ հաստատելով, որ խոսքը թիկնազորին համազգեստ բաժանելու դրվագի մասին է:

Այս գործով, սակայն, Լևոն Սարգսյանը դեռևս կարգավիճակ չունի: «Նա կարգավիճակ ունի, ներկայում գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք, բայց մեկ այլ քրեական գործով: Այս քրեական գործով նրա արարքին դեռևս իրավական գնահատական տրված չէ»,- ասաց գլխավոր դատախազը:

Դատարանի դահլիճում ելույթի ժամանակ ոչ պետական միջոցներից զինվորներին 120 մլն դրամ բաժանելու մասին հարցին ի պատասխան էլ Արթուր Դավթյանն ասաց, որ առայժմ ավելին ասել չի կարող. «Կոնկրետ ի՞նչ աղբյուրներով են այդ գումարները ձևավորվել՝ դրա վերաբերյալ հրապարակման ենթակա նյութ չունենք: Բայց դրանք ակնհայտորեն ոչ պետական միջոցներ են, և դուք լսեցիք, թե ինչ նպատակի են ծառայել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան