ՊԵԿ-ը համակարգում է UNESCAP-ի միջազգային փորձագետների խորհրդատվական հանդիպումը Հայաստանում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մայիսի 16-ին Երևանում մեկնարկել է անթուղթ առևտրի դյուրացմանը նվիրված խորհրդատվություն: ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) նախաձեռնած ազգային խորհրդատվությունը համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

«Տարբեր գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ միջազգային փորձագետները քննարկել են երկրների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման միջոցով անթուղթ առևտրի կայացման հեռանկարները, վերհանել Հայաստանի հնարավորություններն ու խնդիրները: Խորհրդատվության ընթացքում մասնակիցները վերլուծել են ոլորտին առնչվող իրավական կարգավորումները և տեխնիկական հնարավորությունները, քննարկել հիմնական ձեռքբերումները: Դիտարկվել են նաև բիզնես գործընթացների վերլուծությունների հիման վրա կատարվող արտահանման և ներմուծման ընթացակարգերը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, շնորհակալություն հայտնելով միջազգային փորձագետներին աջակցության համար, նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ և ԵՄ Արևելյան գործընկերության անդամ առաջին երկրներից է, որը ստորագրել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան անդրսահմանային առևտրի դյուրացման շրջանակային համաձայնագիրը. «Մենք կարծում ենք, որ տեխնոլոգիական զարգացումը միտված է պարզեցնելու և դյուրացնելու պետությունների միջև ապրանքաշրջանառությունը և սահմանահատման դժվարությունները»:

UNESCAP-ի Առևտրի, ներդրումների և նորարարության վարչության Առևտրային քաղաքականության բաժնի ղեկավար Յան Դուվալի գնահատմամբ Հայաստանը կարող է ոչ միայն սովորել աշխարհի երկրներից, այլև օրինակ ծառայել հատկապես Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար` մաքսային ոլորտի էլեկտրոնայնացման և էլեկտրոնային կառավարման գործընթացներով: Յան Դուվալը նաև պատրաստակամություն է հայտնել` UNESCAP-ի փորձագիտական ներուժն ուղղելու անթուղթ առևտրի զարգացմանը` ի նպաստ ՀՀ-ում առևտրի դյուրացման»,- ասված է հաղորդագրությունում: