Փոխոստիկանապետը՝ գիշերն Ազատության հրապարակում մեքենաներով «ճռիկների» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարորդների համար բալային համակարգի սահմանման նախագծին, որը Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց։ Նրա խոսքով՝ օրենքով խիստ են վարվելու հատկապես ծանր խախտումներ անող վարորդների հետ։

«Նրանք զրկվելու են վարորդական իրավունքից, որովհետև մեզ բոլորիս համար անվտանգության սպառնալիք են։ Վիրավորների տարեկան թիվը շուտով կհատի 6.000-ը, մահերի թիվը 340-ն անցել է 2018 թվականին։ Տուգանքների խստացումը, չափի բարձրացումն իր կանխարգելիչ էֆեկտից զրկվել է, ոչ մի արդյունք չի տալիս։ Խախտումները շարունակվում են, պատահարների, զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել»,- ասաց փոխոստիկանապետը։

Նա նշեց, որ ոչ մի նախադրյալ չկա, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը պետք է նվազի. ավտոմեքենաների թիվը շարունակում է աճել, ավտոպարկը մեծանում է, մեր ճանապարհների թողունակությունը մեծ չէ, դրանք իրավախախտումներ ծնող պատճառ են։

«Այսինքն՝ այս իրավիճակի հետ համակերպվել, նշանակում է համակերպվել զոհերի թվի աճի հետ։ Ոստիկանությունը վարչապետի հանձնարարականը կատարելով՝ ներկայացրեց այս օրինագիծը, որի հիմնական խնդիրը մահերի թիվն իջեցնելն է, գոնե դրական միտումներ լինեն։ Եվ երկրորդ՝ այդ խնդիրները լուծել ոչ թե քաղաքացու հաշվին, այլ առանց քաղաքացիների վրա բեռ դնելու, առանց տուգանքների չափերը բարձրացնելու: Հակառակը՝ իջեցնելով՝ մենք բարձրացնում ենք անվտանգության մակարդակը։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք՝ ոչ բոլոր արարքներն են, որ բալավորվել են։ Հարյուր զանցանքներից 20-ի համար է նախատեսված տուգանային միավորը։ Իսկ դրանք այն խախտումներ են, որոնք ավելի հաճախ են հանգեցնում մահերի»,- հավելեց Քոչարյանը։

Որպես օրինակ նա նշեց ոգելիչ խմիչք օգտագործած վիճակում մեքենան վարելու, արագության գերազանցման, հանդիպակաց գոտի դուրս գալու դեպքերը։ Այդ ծանր խախտումների ցանկը, նրա խոսքով, ոստիկանությունը պարբերաբար հրապարակելու է։

«Օրինապահ վարորդներին այս օրինագիծը ոչ մի կերպ չի սպառնում։ Մեր վերլուծության արդյունքներով՝ մեր վարորդների 80 տոկոսն օրինապահ է։ Այս օրինագծի թիրախը չարամիտ խախտում կատարող վարորդներն են, նրանց թիվը փոքր է, բայց հասարակության մոտ տպավորություն է, որ անպատժելիության մթնոլորտ կա»,- ասաց փոխոստիկանապետը:

Հովհաննես Քոչարյանը հաստատեց, որ նման խախտումներ անողները հիմնականում թանկարժեք մեքենաների տերերն են։ Նրանք, ովքեր նյութապես ապահովված են, բարձր տուգանքները նրանց չեն զսպում։ Հետևաբար, ըստ փոխոստիկանապետի, չարամիտ և պարբերաբար կրկնվող խախտումները պետք է կանխարգելել:

Մեր դիտարկմանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանը լուսանկարներ է հրապարակել, որի համաձայն՝ գիշերն ինչ-որ անձինք Ազատության հրապարակում ավտոմեքենայով «ճռիկներ» են արել, փոխոստիկանապետն ասաց, որ այդ հարցով ՃՈ-ն զբաղվում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան