0038 հրամանը ճիշտ հրաման էր, ճիշտ ժամանակին. Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, իր բնորոշմամբ, նկարագրեց այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում։

«Հարգելի՛ դատարան, քանի որ ես ցուցմունք չեմ տվել, այժմ ուղղակի կնկարագրեմ այն ամենն, ինչ կատարվել է փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Եվ այսպես, ընտրություններից հետո 21․5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել էր, որ ինքը ընտրված նախագահ է, ամսի 20-ին արդեն հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարվեց, որ ինքը սյուրպրիզ ունի։ Նա հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության նախարարին և հայտարարվել է, որ միանում են ժողովրդին։ Ես այդ ժամանակ Մոսկվայում էի, և չափազանց մեծ մտահոգություն էր ինձ համար ԵԿՄ-ի այդ շարժմանը միանալու մասին լուրը։ Նշում եմ՝ ոչ միայն Մանվել Գրիգորյանի միանալու մասին լուրն էր մտահոգիչ, այլ հենց ԵԿՄ-ինը։ Ես ընդհատեցի իմ ացը Մոսկվա և փետրվարի 22-ին վերադարձա Երևան։ Հենց օդանավակայանում ինձ զեկուցեցին իրավիճակը, և ես հենց հաջորդ օրը նախագահական նստավայրում հանդիպեցի բարձրագույն զինվորական անձնակազմի հետ»,- մանրամասներ ներկայացրեց Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ ինքը Հայաստան վերադառնալուց հետո հանդիպել էր բարձրագույն զինվորական ղեկավարության հետ, որպեսզի նրանց բացատրի, որ բանակի ներքաշումը կարող է կործանարար լինել պետության համար։

«Հանդիպումը կայացավ փետրվարի 23-ին, այն տևել է 20 րոպե։ Չի եղել քննարկում․ հաղորդակցությունը եղել է միակողմանի, ես իմ մտահոգությունն եմ հայտնել և գնացել։ Առաջին հարցն այն էր, որ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, ուստի մենք պետք է սահմաններին շատ ուշադիր լինենք, որ հակառակորդը չկարողանա օգտվել այդ իրավիճակից։ Ես ինքս, երբ Արցախում էի օգտվել եմ Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակից և այդ ընթացքում մենք ազատագրել ենք միանգամից 3 շրջան։ Հաջորդ խնդիրը եղել է հետևյալը՝ ԵԿՄ-ում իրադարձությունները։ Շատ հստակ է եղել հարցը՝ կա՛մ երկրապահ եք, կա՛մ քաղաքական գործիչ»,- նշեց Քոչարյանը՝ շեշտելով, որ զինվորական ղեկավարության հետ հանդիպման ժանանակ բացի այս երկու հարցերի քննարկումից որևէ այլ հարցի քննարկում և հանձնարարական չի եղել։

Քոչարյանը խոսեց նաև 0038 հրամանի մասին և նշեց, որ «0038 հրամանը ճիշտ հրաման էր, ճիշտ ժամանակին»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։