Մարդիկ կան, որ մի բանը տասն անգամ պիտի ասենք, որ մտնի․ Քոչարյանը լրացրեց պաշտպանի խոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Քննիչը դատարանում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը շփվում է լրագրողների հետ և խոչընդոտելու դեպքեր չունեն։ Սա ներկայացնում են որպես հիմք, որ խոչընդոտներ Քոչարյանի գործում չկան։ Այսօր դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Օրբելյանի խոսքով՝ կալանավորումները, որոնք կատարվում են ապագայի հետ կապված կասկածների հիման վրա, եթե կան անձը դրական բնութագրող հատկանիշներ, ապա անձին կալանավորելը դիտվում է որպես պատիժ։

Ռոբերտ Քոչարյանը տեղից ավելացրեց, եղել է դեպք, որ մեկ ժամից ավելի սպասել է, որպեսզի քննիչը թուղթ բերի ինքը ստորագրի։ Արամ Օրբելյանը իր ելույթում ասաց, որ բոլոր այն հիմքերը, որոնք բերում է Դատախազությունն ընդդեմ Քոչարյանի, դրանք միջազգային ասպարեզում հօգուտ ամբաստանյալի են օգտագործվում։

Օրբելյանը կրկնեց միտքը, թե Քոչարյանին կալանավորելը անհիմն է, և նա գործի քննությունից չի խուսափել և չի խուսափի։ Դատարանն ասաց, որ այդ միտքը արդեն մի անգամ պաշտպանական թիմն ասել է։ Քոչարյանն էլ արձագանքեց, թե ստիպված են դա անում: «Մարդիկ կան, որ մի բանը մի քանի անգամ պիտի ասենք, որ մտնի»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան