Ավարտվել է Փաշինյանի ազգականի՝ դիպլոմ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին:

«Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը` ծնված 1968 թվականին, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին կեղծ դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստաթուղթը կեղծելու եղանակը:

Մասնավորապես՝ չունենալով բարձրագույն կրթություն և տեղեկանալով, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը պատրաստվում է ազատվել զբաղեցրած պաշտոնից, իսկ հիշյալ պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման է հանդիսանում բնապահպանության կամ դրան առնչվող ոլորտներում բարձրագույն կրթության առկայությունը, 1968թ. ծնված տղամարդը մտադրվել է պատրաստել և օգտագործել բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նպատակ ունենալով զբաղեցնել այդ պաշտոնը:

Իր մտադրությունն իրագործելու համար 2019թ. փետրվարի 11-ին նա դիմում է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենին, ապա՝ ինքնակենսագրության և անձնական թերթիկի մեջ նշումներ կատարել՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սովորելու և ավարտելու մասին:

Այնուհետև այլ անձի՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993 թվականին «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ունենալու վերաբերյալ դիպլոմի պատճենում առկա տվյալները համակարգչային եղանակով ջնջելով, իր տվյալներն ավելացրել է ձեռագիր նշումներով և պատճենահանելով պատրաստել ու «Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի կադրերի բաժնի է ներկայացրել իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ դիպլոմի պատճենը: Արդյունքում՝ դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով նշանակվել է նույն հիմնարկի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: