Արդյոք ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքներով Բակո Սահակյանը լիազորվա՞ծ է նման երաշխավորություն տալ. Նիկոլայ Բաղդասարյան

Լուրեր

13.08.2026 | 10:17
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» ընկերության տարածքին
13.08.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 09:50
Հայտնի է՝ ինչու է Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13.08.2026 | 09:44
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան
13.08.2026 | 09:34
ՊԵԿ-ի, քաղաքաշինության, կադաստրի կոմիտեների նախագաhները և մի շարք մարզպետներ վերանշանակվելու են իրենց պաշտոններում
13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի ներկա ու նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երշախավորությանը:

Հիշեցնենք, որ Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը հայտնել է, որ  Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այսօր՝ օրվա երկրորդ կեսին կլիենեն դատարանում:

«Մի այսպիսի իրավական հարց

Ռ.Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով երեկ հրապարակվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գրավոր պարտավորությունն` անձնական երաշխավորություն տալու մասին, որը նա տվել է, որպես ԼՂՀ նախագահ:

Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երաշխավորողը նախազգուշացվում է քրեական պատասխանատվության մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածի համաձայն` անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը քրեորեն պատժելի արարք է:

Սակայն այստեղ հարց է ծագում, արդյո՞ք ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքներով ԼՂՀ նախագահը լիազորված է նման երաշխավորություն տալ, թե՝ ոչ, եթե ոչ, ապա ինչ՞ու է նա այդ փաստաթուղթը ստորագրել որպես ԼՂՀ նախագահ, եթե այո, ապա նա արդյո՞ք կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության վերը նշված հոդվածով, եթե ոչ, ապա դատարանն իրավասու է նրան նախազգուշացնել քրեական պատասխանատվության մասին, եթե նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության:

Իմ անձնական կարծիքն է, որ վերը նշված փաստաթուղթը Բակո Սահակյանը ստորագրելիս իրավունք չուներ այն ստորագրել որպես ԼՂՀ նախագահ, այլ նա իրավունք ուներ ստորագրելու որպես ԼՂՀ քաղաքացի, ով, իր պատկերացմամբ, Հայաստանի Հանրապետությունում վայլում է վստահություն, քանի որ դա է օրենքի պահանջը: Իսկ որքանով է Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետությունում վայլում վստահություն, դա պետք է որոշի դատարանը, բայց եթե նա ներկայացնի նոր դիմում, արդեն ոչ որպես ԼՂՀ նախագահ:

Սա իմ անձնական կարծիքն է: (Ստորագրության փաստի հաստատումը կարող եք դիտել նյութի 1:20 րոպեից) Բարի լույս և լավ օր ցանկանում»,- գրել է նա: