Ընդդեմ Քոչարյանի ցույցին անչափահասներ են մասնակցել. Yerevan.Today-ի հաղորդումը հանցագործության մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում մայիսի 14-ին դատարանի բակում անցկացվող ակցիաների ժամանակ Yerevan.Today-ը ֆիքսել է, որ դրանց անչափահասներ են մասնակցում: Կայքի նկարահանող խումբը նաև արձանագրել է, որ երեխաների ձեռքին «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», «Rob Killer», «դուխով» և այլ պաստառներ են եղել:

Նշելով, որ ակցիայի չափահաս մասնակիցները խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ինչպես նաև մեղադրել՝ առանց ծնողի թույլտվության անչափահասի հետ հարցազրույց անելու համար, կայքը փաստում է, որ երեխաները ներքաշվել են քարոզչության մեջ: Ավելի ուշ կայքի օպերատորին են զանգահարել անհայտ անձինք՝ ներկայանալով որպես ոստիկանության Մասիսի բաժանմունքի աշխատողներ և զրույցի հրավիրելով:

Yerevan.Today-ն այս կապակցությամբ հրավիրել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, անչափահասների իրավունքների և լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը՝ ահազանգելով «կատարված հանցագործության մասին, այն է՝ երեխաներին ներքաշել ատելության քարոզի մեջ, խոչընդոտել լրագրողների աշխատանքը և հաշիվ մաքրել նրանց հետ»: