«Իմ քավորն է, իհարկե վատ եմ զգում, որովհետև ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար». Ալեն Սիմոնյանը` Արմեն Թավադյանի մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկեց Մարտի 1-ի գործով առաջին դատական նիստը: Դատարանի բակում լարված իրավիճակ էր ստեղծվել. միջադեպ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև. նրան շշով հարվածեցին, պաստառը պատռեցին: Գասպարին գոռում էր՝ «Ռոբիկ, սրիկա, Ռոբիկ, մարդասպան»:

Տեղի ունեցած բախման արդյունքում ոստիկանությունում այս պահին կա բերման ենթարկված 4 անձ, որոնցից մեկը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն է՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարսանիքի քավորը: Շրջանառվող լուրերի համաձայն նա փորձում է միջնորդել քավորին ոստիկանությունից «չոր» դուրս բերելու համար:

«Մեդիալաբի» հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ մի քանի օր է՝ Մոսկվայում է և Հայաստան կվերադառնա միայն վաղը:

«Տեղի ունեցածի հետ կապված որևէ մեկի հետ զրույց չեմ ունեցել, որևէ մեկը օրենքի առաջ առավելություն չունի, և մեր երկրում այլևս որևէ մեկը չի կարող միջնորդել որևէ մեկի համար: Այն մարդիկ, որոնք նման բաներ են ասում, իրենց չափանիշներով թող ինձ չգնահատեն»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:

Այսօր դատարանի բակում տեղի ունեցած միջադեպը Ալեն Սիմոնյանը դատապարտեց և բացասական գնահատեց: Հարցին՝ Ձեր քավորն է, վատ չե՞ք զգում, պատասխանեց.

«Իմ քավորն է, իհարկե վատ եմ զգում, որովհետև ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար: Չնայած արդեն մեկ տարուց ավելի է՝ մենք չենք շփվում, այնուամենայնիվ, ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար որևէ մեկի հանդեպ»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նա անդրադարձավ նաև Քոչարյանի աջակիցներին պահվածքին.

«Նրանց թվում է, որ իրենք այդպես հպարտ հարցազրույց տալով հայտնի՞ են դառնալու կամ իրենց սիրելո՞ւ են, իհարկե ոչ, շատերը սխալ ճանապարհ են ընտրել»:

Այսօր լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ասել էր, թե անձնական վրեժխնդրություն է իր հոր մեղադրանքը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ճանաչում է Լևոն Քոչարյանին և որևէ բան նրա հետ կապված չի ասելու, քանի որ խոսքը նրա հորն է վերաբերում:

«Իր հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ ուզում անել, իր հայրն է, և իր մոտեցումն իր մոտեցումն է, և ավելացնելու որևէ բան չունեմ»,- հավելեց նա: