Հայկ Ալումյանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր ինքնաբացարկ հայտնեց գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերից մեկն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործով հանդիսանում է որպես կողմ,  նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով և այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։

Ըստ պաշտպանի՝ ինքնաբացարկի հիմք է հանիսանում այն, որ դատավորը, եթե օժտված չէ գերբնական հատկություններով, չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին այսքան կարճ ժամանակահատվածում և չէր կարող Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնել։

«Մեր հարցին ի պատասխան դատավորը չժխտեց, որ, ըստ էության, ծանոթ չէ քրեական գործի ողջ նյութերին։  Հայտնի չէ նաև, թե դատավորը քրեական գործի ո՞ր նյութերն է հաշվի առնելու՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցը լուծելիս»,- ասաց Ալումյանը՝ նշելով, որ այսպիսով իրենց զրկում են Քոչարյանի պաշտպանությունն արդյունավետ կերպով իրականացնելու հնարավորությունից։

Ալումյանն անդրադարձավ նաև գործը քննող դատավորի վերաբերյալ ԲԴԽ-ի որոշմանը և նշեց, որ  ԲԴԽ-ում նման վարույթի առկայությունը կարող է որպես լծակ օգտագործվել Դավիթ Գրիգորյանի դեմ՝ նրա անկախությունն այս գործով սահմանափակելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։