ՀՀ իշխանությունների համար ընդունելի է Արցախի տարածքի 2/3-ը հակառակորդին հանձնելու թեզը. Արման Մելիքյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ ողբերգություն չի կատարվի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահի հաստիքը կրճատվի:

«Ի վերջո եղել է նախորդող փորձը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Եվրասիայում էներգետիկ խնդիրներով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը ևս շատ կարճ ժամանակահատված ստանձնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը, այնուհետև նշանակվեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, դրան հաջորդեց Մեթյու Բրայզան, որը ևս Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ էր, դարձավ Մինսկի խմբի համանախագահ, ապա նշանակվեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հաստիքի կրճատման հեռանկարին:

ԼՂՀ նախկին արտգործնախարարն ընդգծեց, որ խնդիրը կոչումը չէ, այլ այն, թե պաշտոնյան ինչ իրական լիազորություններ ունի: «Սրանից ելնելով՝ պետք է որոշվի, թե ինչ է անելու ապագա համանախագահը՝ ամերիկյան, որը միևնույն է մնալու է համանախագահ, միևնույն է ներկայացնելու է Միացյալ Նահանգները Մինսկի խմբում և լինելու է իրավահավասար մյուս նախագահների հետ»,- շարունակեց Արման Մելիքյանը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր փոփոխությամբ գուցե ավելի ճկուն և ներդաշնակ դառնա ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած ԼՂ կարգավորման 6 կետերի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքին, թե այդ կետերում որևէ վտանգավոր բան չկա, Արման Մելիքյանը պատասխանեց. «Հոգլանդը կրկնում է Մադրիդյան սկզբունքների դրույթները, և ես տեսնում եմ վտանգ հենց Մադրիդյան սկզբունքների մեջ՝ անկախ նրանից դա Հոգլանդն է ասում, Սերժ Սարգսյանը, թե Էդվարդ Նալբանդյանը: Մադրիդյան սկզբունքները խաղաղություն հաստատելու համար հակացուցված են: Պարոն Նալբանդյանը գուցե հանգիստ է, որովհետև իրենք ժամանակին համաձայնել են այդ դրույթներին և շարունակում են, որ այդ դրույթները հայկական կողմի համար ընդունելի են, ընդունելի է Արցախի տարածքի 2/3-ը հակառակորդին հանձնելու թեզը: Մադրիդյան սկզբունքները՝ որպես կարգավորման մեխանիզմ, մեզ համար ընդունելի չեն, դրանք չեն պարունակում տևական խաղաղության ապահովման նվազագույն պոտենցիալ, դրանք պատերազմի վերսկսման պոտենցիալ են պարունակում»:

Արցախի նախկին արտգործնախարարը ընդգծեց, որ Մադրիդյան սկզբունքների շրջանակում Ադրբեջանը կարող է բանակցել կողմերից յուրաքանչյուրի հետ և խոսակցությունը նույնն է լինելու՝ տարածքները պետք է վերադարձվեն, ուրիշ որևէ բան չկա:

«Եթե հայկական կողմը չփորձի իրավիճակը շտկել, ապա առնվազն քաղաքական և իրավական հարթություններում մեր նահաջը, ավելին՝ պարտությունը կարող ենք ապահովագրված համարել»,-եզրափակեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:

Հարզազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Սեդա Ղուկասյան