Քոչարյանի կալանքի քննության օրը դատախազությունը դիրքորոշում կհայտնի ԼՂՀ նախագահների դիմումի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Որևէ ազդակ կամ քաղաքական նշանակություն չի ազդում իմ որոշումների վրա: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրեն ուղղված Արցախի երկու նախագահների նամակը ներքին ազդակ չէ:

Դիտարկմանը, թե Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են հաջորդ դատական նիստի ժամանակ ներկայացնել Արցախի նախագահների նամակն ու երաշխավորման հիմքերը, և դատախազությունը պարտավոր է անդրադառնալ այդ նամակին, Դավթյանն արձագանքեց. «Դատախազությունն արդեն այդ փուլում՝ որպես կողմ, դիրքորոշում է հայտնելու։ Եթե չեմ սխալվում, նիստը լինելու է ամսի 13-ին: Դատախազությունը կներկայանա և այդ օրն իր դիրքորոշումը կհայտնի»։

Հարցին՝ արդյո՞ք մինչև հիմա կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու հիմքեր կան՝ հաշվի առնելով, որ նախաքննությունն ավարտվել է, դատախազը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմքերին մեր նախաձեռնությամբ անդրադառնալու մեր լիազորությունը սպառվեց ապրիլի 29-ին, երբ մենք գործն ուղարկեցինք դատարան: Մենք չփոխեցինք կալանքի միջոցը, դա նշանակում է՝ այդ պահին մեր որոշման տիրույթում մենք այդ կարծիքին էինք: Քննության հետագա փուլերում՝ յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակին բնորոշ, մենք արդեն ոչ թե որոշող ենք, այլ դիրքորոշում հայտնող, ու կհայտնենք մեր դիրքորոշումը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան