Զավեշտալի է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ ղեկավարության հետ միաժամանակ այսօր Արցախում է՝ տոնելու Մայիսի 9-ը. Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ

Պարո՛ն Սեֆիլյան, Ձեր ղեկավարած ռազմական միավորը մասնակիցն է եղել Շուշին ազատագրելու ռազմական գործողություններին և կարևոր դերակատարում ունեցել: Կխնդրեմ հիշել՝ ինչպե՞ս լուսացրիք 1992 թվականի մայիսի 8-ը, ի՞նչ նշանակություն ունի այս օրը Ձեզ համար:

– Պիտի հիշենք, որ ազատագրումն ամսի 8-ին է և կարծում ենք՝ սխալ որոշում էր տոները միաժամանակ նշելը: Միացնելով տոնելը, կարծում եմ, ինչ-որ չափով նսեմացնելու խնդիր կար Արցախյան ազատագրական պայքարի արդյունքը։ Հիշելով ամսի 8-ի առավոտը՝ գլխավոր տպավորությունը բոլոր մասնակիցների հրճվանքն էր, բերկրանքը և ուրախությունը՝ հակառակ նրան, որ մեր զորախմբում ունեինք նահատակ՝ զոհ, որի պատճառով բոլորի հոգեվիճակը շատ ծանր էր: Բայց երբ լուսացավ և լուրը տարածվեց, որ քաղաքն արդեն ազատագրված է, ինձ մոտ շեշտված է բոլորի ուրախությունը:

– Վերջին տարիներին մի քանի առիթ ունեցանք արձանագրելու, որ Դուք Շուշիի ազատագրման օրն անցկացնում էիք բանտում, և այն ժամանակ բարձրագույն ղեկավարությունը Ձեզ պաշտոնական միջոցառումներին չէր հրավիրում։ Ինչպե՞ս եք այս տարի նշում Շուշիի ազատագրման օրը:

– Դժբախտաբար, այս տարին էլ չի տարբերվում նախորդ տարիներից, մասնավորապես՝ առաջին հերթին այն պատճառով, որ մեր ընկերներից Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հանիրավի ձևով շարունակում են բանտում մնալ: Սա արդեն մեզ համար վիրավորական է, որովհետև այդ տղաները ինչի համար որ ոտքի էին կանգնել, դա միայն նվիրյալ մարդուն հարիր գործողություն էր։ Ցավոք, իշխանություններն այդքան գիտակցություն չունեցան, որ այդ տղաները պետք է ազատության մեջ լինեին:

– Ձեզ հրավեր եղե՞լ է մասնակցելու տոնական միջոցառումներին։

– Նույնիսկ հրավեր չի եղել։ Հրավիրողներին պետք է հարցնեք՝ ի՞նչ պատճառով չեն հրավիրել։ Այս իմաստով, կարծես, չեն տարբերվում նախորդ տարիներից, բայց ես ասացի՝ գլխավորաբար ինչ պատճառով այսօր մենք տոնական վիճակի մեջ չենք։ Հուսալով, որ ինֆորմացիան տեղ կհասնի, առիթից օգտվելով՝ ես կշնորհավորեմ բանտում գտնվող մեր տղաներին՝ Արմենին և Սմբատին, ինչու չէ՝ նաև հանիրավի ձևով բազմաթիվ այլ բանտարկյալների, մասնավորապես՝ ցմահ բանտարկյալներին:

– Դուք Արցախը տեսնում եք որպես Հայաստանի Հանրապետության մաս, ասացեք՝ ի՞նչ միջոցներով, ի՞նչ գործիքներով է դրան հնարավոր հասնել, եթե միջազգային միջնորդների ներգրավմամբ բանակցություններ են ընթանում: Ի՞նչ ծրագիր կարող եք առաջարկել և արդյո՞ք գնահատել եք գերտերությունների արձագանքը։

– 1990-ականներին Արցախն անկախ հանրապետության վերածելու գլխավոր նպատակը Հայաստանից օտարելն էր։ Դժբախտաբար, մինչ այսօր այդ կարգավիճակը մնում է, սակայն քանի որ այս օրերին մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների շեմին և այդ զարգացումների արդյունքում Ռուսաստան կայսրությունը ոչ ուշ ապագայում վերածվելու է Ռուսաստանի հանրապետության, այսինքն՝ վերջապես հարյուրավոր տարիներ հետո հօգուտ մեզ գործընթաց է սպասում։ Այսրկովկասում մենք արդեն չենք ունենալու մի կայսրություն, որի շահերը հակադրված են հայկական շահերի հետ։ Սակայն մինչև դրա իրականացումը, այս օրերին մենք գտնվում ենք վտանգավոր վիճակում և պատահական չէ, որ մենք խոսում ենք աբխազացման վտանգի մասին:

– Արցախի՝ աբխազացման վտանգի մասին խոսենք, ինչի մասին Դուք հայտարարում եք։ Կխնդրեմ բացել փակագծերը, ի՞նչ հիմքերից ելնելով եք այդպես կարծում։  

– Հիմքերի նախաբանն արդեն ասեցի, որովհետև եթե Արցախը Հայաստանից չօտարվի, Ռուսաստանն իր ազդեցությունը կորցնում է Այսրկովկասում։ Միակ հաղթաթուղթը, որ մնացել է Կրեմլի այսօրվա իշխանությունների տրամադրության տակ, փորձում են իրենց գործակալական ցանցի միջոցով շատ արագ իրականացնել։ Բոլորս գիտենք, որ Արցախում բնակվող հայությանը ՀՀ-ի անձնագրեր են տրվում: Հետո տեղի ունեցավ ՀՀ ԱԱԾ տնօրենի այցը Ստեփանակերտ և ստորագրվեց, իբր թե, երկու պետությունների միջև պայմանագիր: Սա ևս մտնում է նույն տրամաբանության մեջ։ ՀՅԴ-ի նախաձեռնած ֆորումի նպատակը գլխավորապես Արցախը Հայաստանից հեռու պահելն է, նույնպես կրեմլյան պատվերի շրջանակում գործունեություն են վարում այդ մարդիկ։

– Սամվել Բաբայանն ու «Սասնա Ծռերն» այսօր հակադի՞ր բևեռներում են, որտե՞ղ են բաժանվում ձեր ճանապարհները:

– Մանավանդ պարոն Բաբայանի կատարած վերջին հայտարարությունները՝ Արցախը մանդատային տարածք դարձնելու հետ կապված, և հայտնի հոդվածը, որտեղ նա բարձրաձայն 5 շրջաններ զիջելու մասին է խոսում: Այդ ամբողջից հետո մենք որևէ եզր չենք ունենա պարոն Բաբայանի հետ գործակցելու։

– Սամվել Բաբայանն Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Տեսնո՞ւմ եք նրան այդ պաշտոնում։

Բնականաբար՝ ոչ։ Քանի որ մենք գտնվում ենք նոր ժամանակներում, պիտի զգալ, հասկանալ նոր ժամանակների հասկացողությունը և սխալներ չգործել։ Նոր ժամանակներում պիտի լինի նոր մարդ, և վստահ եմ, որ ովքեր այսօր երևում են արենայում որպես թեկնածուներ, նրանցից ոչ մեկն էլ չի լինելու Արցախի ղեկավար: Լինելու է նոր մարդ, և մեր առաջարկությունն է՝ այդ նոր մարդու շուրջ ոչ իշխանական ուժերի շրջանակում լինի բանակցություններ և այդ անհատը լինի չեզոք անձնավորություն։ Արցախում, համոզված եմ, բազմաթիվ շնորհալի մարդիկ կան, բայց այսօր անուններ չենք տալիս, բայց մոտենում է այդ օրը, երբ մեր ժողովուրդը բոլորի մասին կիմանա։ Նոր ղեկավարության օրակարգը պետք է լինի մեկը՝ Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը։

Առաջիկայում ծրագրել եք ավտոերթ դեպի Արցախ, ի՞նչ նպատակ ունի ավտոերթը, Բերձորի դեպքերն ենք հիշում, պատմությունը կարո՞ղ է կրկնվել:

Ես բացառում եմ, որովհետև բերձորյան հայտնի դեպքերի գլխավոր պատասխանատուն եղել է Սերժ Սարգսյանը, երևանյան նախորդ ռեժիմը։ Այսինքն, եթե նախորդ ռեժիմի պատվերը չլիներ, Բերձորի դեպքերը տեղի չէին ունենա։ Այսօր Ստեփանակերտում նախորդ ռեժիմի մնացորդները չեն մաքրվել, սակայն իրենց երգը երգված է, իրենք ոչ մի բան չեն կարող անել։ Զավեշտալին այն է, որ այս օրերին մենք տեսնում ենք՝ Սերժ Սարգսյանն ազատ շրջում է այսօր ՀՀ ղեկավարության հետ, մայիսի 9-ը կտոնեն: Շատ զավեշտալի է, այն դեպքում, երբ այդ հանցագործները շատ վաղուց պետք է ֆիզիկապես մեկուսացված լինեին հասարակությունից։ Այս իմաստով տխուր պահեր էինք ապրում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան