Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի իր գործով դատական նիստին, որը կկայանա մայիսի 13-ին
Հասարակություն
09.05.2019 | 14:31Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին։
Նշենք նաև, որ դատարանը քննելու է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրգործերը։ Քոչարյանի պաշտպանն ասաց, որ երկրորդ նախագահը ևս կմասնակցի իր գործով դատական նիստին։
Լիլիթ Շաբոյան