Հուսամ Սերժ Սարգսյանին կհարցնեն՝ ինչո՞ւ զինվորը մայկա չուներ, բայց իր ընտանիքը միլիոնատեր էր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Այն, որ Սերժ Սարգսյանն ասուլիս է տալու, շատ լավ է, ես հույս ունեմ, որ այդտեղ կհնչի հետևյալ հարցը՝ պարո՛ն Սարգսյան, այդ ինչպե՞ս էր, որ Հայաստանի ազգային բանակի զինվորը մայկա, տռուսիկ չուներ, իսկ Ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր էին, պաշտոնապես: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ասաց՝ այդ հարցը պետք է ուղղել ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև Ռոբերտ Քոչարյանին և մյուս միլիոնատեր պաշտոնյաներին:

Ըստ Փաշինյանի՝ այդ հարցի պատասխանը չի կարող լինել այն, որ բիզնեսով են զբաղվել. «Ուզում եք ասել՝ իմ որդին կարող է բիզնեսով զբաղվել և միլիոնատեր դառնա՞լ: Ո՛չ, չի կարող նման բան լինել: Եթե իմ վարչապետության ընթացքում իմ ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր դառնա, ուրեմն ես պիտի բանտում լինեմ»:

Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ նախկին իշխանությունները պետք է իրենց ամեն դոլարի համար պատասխան տան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան