Հայաստանում կողմնակի ազդեցությամբ դեղերը կարող են շուկայից հանվել. ինչպե՞ս կօգնի բջջային նոր հավելվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ի՞նչ անել, եթե դեղի կիրառման արդյունքում կողմնակի ազդեցություն է նկատվել: Այս հարցի պատասխանն այսուհետ յուրաքանչյուրը կարող է ստանալ սեփական բջջային հեռախոսի միջոցով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Մեծ Բրիտանիայի  դեղերի գործակալության ու Հայաստանի առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում ստեղծվել է դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հավելված, որի միջոցով քաղաքացիները կկարողանան իրենց կողմից նկատված կողմնակի  ազդեցությունների վերաբերյալ Առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոն հաղորդում ներկայացնել:

«Եթե հանկարծ կլինի որևէ կողմնակի ազդեցություն, որը նկարագրված չի լինի դեղի ներդիրի մեջ, հազվադեպ հանդիպող կլինի կամ ամբողջովին նոր, մենք ուզում ենք այդ  մասին տեղեկատվություն ունենալ: Նման համակարգեր կան աշխարհի շատ երկրներում, և  ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում նույնպես նման համակարգ է ներդրվում»,- նշում է Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարարը բջջային հավելվածն արդեն ներբեռնել է, հորդորում է հետևել իր օրինակին, քանի որ այդպես հասարակության շրջանում կբարձրանա դեղերի և նրանց կողմնակի ազդեցության մասին իրազեկման մակարդակը:

«Գլոբալ առումով՝ հիմա համաշխարհային միտում կա, և ես կարծում եմ, որ մենք էլ պետք է դրա մեջ մտնենք: Այն է՝ հիվանդները պետք է մասնակից լինեն իրենց բուժմանը՝ բարձր գիտակցություն ունենալով իրենց առողջության վերաբերյալ՝ թե՛ դեղորայքային բուժման, թե՛ վիրահատական բուժման հարցում»,- ասում է առողջապահության նախարարը։

ՀՀ ԱՆ դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանի խոսքով՝ հավելվածի միջոցով հաղորդված տեղեկատվության հիման վրա տվյալ դեղը  հետազոտության  կենթարկվի, որից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն:

«Եթե հայտնաբերվում են շտկման ենթակա թերություններ, ապա դեղի գրանցումը կասեցվում է: Սակայն, եթե կողմնակի ազդեցության դեպքերն անդառնալի են,  հնարավոր է  նաև դեղի գրանցումը ուժը կորցրած ճանաչել, իսկ որոշ դեպքերում՝ անգամ այդ դեղերը շուկայից հետ հավաքել»,- ընդգծում է Լիլիթ Ղազարյանը։

Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալության հետ համագործակցությունը 2018 թվականին է մեկնարկել՝ 3S  ծրագրի շրջանակում: Այն տևելու է մինչև այս տարվա ավարտը: Տարածաշրջանի երկրներից այս պահին միայն Հայաստանում է անցկացվում: Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալության դեղազգոնության բաժնի ղեկավար Միկ Ֆոյն ընդգծում է, որ այս հավելվածը համագործակցության կարևորագույն մասերից է:

«Բջջային այս հավելվածով արդեն մի քանի տարի է աշխատում ենք ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում: Երբ հնարավորություն ունեցանք աշխատել հայ գործընկերների հետ, մտածեցինք, որ հիանալի գործիք կլինի՝ բնակչության ավելի լայն զանգվածին իրազեկելու դեղերի անվտանգության և հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին»,- նշում է Միկ Ֆոյը։

Դեղորայքային հայ-բրիտանական համագործակցությունը, նրա խոսքով, Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի կողմից է ֆինանսավորվում: Իսկ հավելվածի հեղինակն իր գործընկերն է, որը, սակայն, Հայաստան չի հասցրել ժամանել:

Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է որոնել WEB-RADR-SAV անունը, ներբեռնել և երկրների ցանկից ընտրել Հայաստանը: Դեղի կողմնակի ազդեցության վերաբերյալ հաղորդում ուղարկելու համար պետք է ընտրել  «Հաղորդում» բաժինը, լրացնել անձնական տվյալները և մուտքագրել համապատասխան տեղեկատվությունը: Ապագա վտանգներից խուսափելու համար, հնարավոր է նաև ծանոթանալ այն դեղամիջոցներին, որոնց կողմնակի ադեցության մասին արդեն հաղորդումներ կան: Բացի այդ, կարելի է նաև  ստեղծել հետաքրքրող դեղերի ցանկ ու հետևել դրանք կիրառողների արձագանքին:

 

Նելլի Մելքոնյան