Իմ աշխատանքի առաջանային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը. ՄԻՊ-ը՝ Գյումրիում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել է Գյումրի, հանդիպել հաշմանդամություն և սոցիալական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև  ծանոթացել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի աշխատանքին:

«Հանդիպմանը մասնակցել են «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնի ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանը, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը,  «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը։

Պաշտպանը կարևորել է այս ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ ընդգծելով, որ իր աշխատանքի առաջանային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը: Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ քննարկել է նաև համագործակցության հարցեր՝ շեշտելով, որ պետությունը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ և պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ինքնուրույն իրացնեն իրենց իրավունքները։

«Արեգակ» փուռ-սրճարանը հիանալի օրինակ է՝ ինչպես հնարավոր է բացահայտել հաշմանդամություն ունեցող երիտասարդների կարիքները, ստեղծել ներառական միջավայր և հնարավորություն տալ նրանց ինքնուրույն կյանք վարել: Մենք պետք է մարդկանց սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատենք նրանց ներուժը և բացառենք որևէ տեսակի մեկուսացում»,- հանդիպման ժամանակ նշել է Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել  է, որ կարևորում է նման նախաձեռնությունները և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել նմանատիպ գաղափարների տարածմանը:

Գյումրիում Արման Թաթոյանն առանձնազրույցներ է ունեցել նաև բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն:

Մարզային այցի ժամանակ Արման Թաթոյանը հանդիպել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Կողմերը պայմանավորվել են քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնել»,- ասված է հաղորդագրությունում: